Հայտնի գեղեցկուհիները նախընտրում են...
Ըստ հոգեբանների, ավտոմեքենայի գույներով կարելի է տեղեկանալ մեքենայի տիրոջ բնավորության ու խառնվածքի մասին: Օրինակ, եթե հավատանք հոգեբաններին, ապա սպիտակ գույնի մեքենա նախընտրող մարդիկ ազնիվ են, ճաշակով եւ մեծահոգի:
Կարդալ
'Mercedes' մակնիշի ավտոմեքենայի սիրահար
«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, պարզվում է, մեքենայի սիրահար է եւ, մասնավորապես, «MERCEDES» մակնիշի, չնայած, այս պահին ունի «TOUAREG» մակնիշի մեքենա.
Կարդալ
Սեւ մեքենայի սիրահար երգչուհին
Տաղանդավոր երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ արդեն մոտ երեք տարի է ինչ վարում է ավտոմեքենա:
Կարդալ
Սեւ մեքենայի սիրահար երգչուհին
Տաղանդավոր երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ արդեն մոտ երեք տարի է ինչ վարում է ավտոմեքենա:
Կարդալ
Լավ վարորդը նա է, ով կարողանում է դանդաղ վարել
«ԱՎՏՈՍՐԱՀ» խորագրի հյուր երգչուհի ԷՄՄԻՆ չցանկացավ նշել իր ավտոմեքենայի մակնիշը` պատճառաբանելով. «Մեքենան Հայաստանում ունի սպասարկման կենտրոն եւ չէի ցանկանա հենց այնպես գովազդել: Միեւնույն է, ինձ տեսել են իմ ավտոմեքենայով եւ երեւի թե գիտեն` ինչ մակնիշի է այն: Այն արդեն վարում եմ չորս տարի եւ պիտի ասեմ, որ շատ գոհ եմ: Ամռանը մի պահ ցանկություն առաջացավ փոխարինել այն նոր մեքենայով, բայց հետո հասկացա, որ այս ձմեռ եւս կմնամ իմ շատ սիրելի մեքենայի հետ»:
Կարդալ
Վարելն ինձ համար գերագույն հաճույք է
Դերասանուհի ԵԼԵՆԱ ԲԱՐԻՍԵՆԿՈՆ բազմաթիվ ավտոմեքենաներ է վարել, բայց ամենաերկարը վարել է «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենան. «Վաղուց եմ մեքենա վարում, բայց Երեւանում` արդեն հինգ տարի է: Քանի որ սիրում եմ արագություն, ինձ դուր են գալիս սպորտային ավտոմեքենաներ: Բայց մեր քաղաքում չես կարող այդ հաճույքը վայելել: Մեր քաղաքում ցանկալի է տանկ վարել, որպեսզի ոչ թե քեզ համար անհարմար լինի, այլ ուրիշների: Ուրիշներ ասելով` ի նկատի ունեմ «լոպազ» ու շփացած մարդկանց: Այդ թվում նաեւ ի նկատի ունենալով մեր «որակյալ» ասֆալտը: Գերադասում եմ` լավ է, մեքենաս վնասի այդ անորակությունը, քան այդ անորակ ասֆալտը՝ մեքենաս: Դժվարանում եմ ասել, թե որ մակնիշի մեքենային եմ նախապատվություն տալիս: Սիրում եմ LAMBERGINI Aventador LP700-4 կամ Gallardo LP560-Spyder» մակնիշի ավտոմեքենաները»:
Կարդալ
Աշխատում եմ կարգապահ վարորդ լինել
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. վարում է 2011 թվականի արտադրության «Suzuki swift»: Դերասանուհին խոստովանում է, որ մեքենայի մակնիշին այդքան էլ կարեւորություն չի տալիս. «Կարեւորը հարմարավետ լինի, իսկ իմ մեքենան այդպիսինն է: Ամեն հարմարություն ունի: Մեքենա վարել սովորել եմ իննը տարի առաջ, բայց ինքնուրյուն վարում եմ արդեն մեկ տարի»:
Կարդալ
Աշխատում եմ չխախտել երթեւեկության կանոնները
Միանշանակ ԱՄՆ-ում է հեշտ մեքենա վարել
Երգչուհին վարում է 2012 թվականի Range Rover Evoque sport մակնիշի ավտոմեքենա: Անին անկեղծանում է. «Նախընտրում եմ վարել այն մեքենան, որը վարում եմ այժմ: Համենայնդեպս, նախընտրում եմ դեռեւս վարել այնպիսի մեքենաներ, որոնք ունեցել եմ մինչ այժմ: Ծնողներիս համոզելու իմ մեծ ջանքերի շնորհիվ ավտոմեքենա վարել սովորել եմ վաղ տարիքից` քսաներկու տարեկանից: Ավելի կոնկրետ, ելնելով տեղի կանոնավոր երթեւեկության կանոններից, ԱՄՆ-ում եմ սկսել ավելի վստահ վարել»: Վառ գույների սիրահար երգչուհին նախընտրում է ավելի էլեգանտ գույնի ավտոմեքենաներ. «Այժմ իմ ավտոմեքենան սպիտակ է»:
Կարդալ
Արդյո՞ք ազդեցիք կանայք վարում են ազդեցիք մեքենաներ
Այս անգամ «Ավտոսրահ» խորագրի ներքո ձեզ ենք ներկայացնում մեր ամսագրի մարտ ամսվա համարում տեղ գտած ամենաազդեցիկ կանանցից մի քանիսի` ավտոմեքենաների հետ կապված նախասիրությունները: Արդյո՞ք նրանք խիստ եւ ազդեցիկ են մեքենա վարելու, կամ ընտրելու հարցում. այս մասին փորձեցինք զրուցել նրանցից մի քանիսի հետ:
ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդհանրապես չի վարում մեքենա. «Իհարկե, շատ կուզենայի, բայց տարիքս կարծես անցել է: Գտնում եմ, որ ճիշտ է, որ կանայք մեքենա են վարում:
Կարդալ
Մեքենայի ընտրության հարցը որոշ առումով բնորոշում է մարդուն
Այս անգամ, ավտոսրահ խորագրի ներքո ձեզ ենք ներկայացնում տարբեր կուսակցությունների ղեկավարների կամ նրանց կանանց նախընտրություններն ավտոշուկայի ոլորտում:
Օրինակ` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի կինը` Իրինա Բաբուխանյանը, մի քանի անգամ վարել է մեքենա: Ինչպես նա նշում է. «Երբեք չեմ մոռանա իմ առաջին ավտոմեքենա վարելը, երբ ամուսինս ինձ վստահեց եւ փորձեց սովորեցնել վարել: Այն ինձ մոտ այդքան էլ լավ չստացվեց, քանի որ նա մի կերպ կանխեց իրավիճակը, որպեսզի պատին չբախվենք: Այդուհետ, մինչ օրս չեմ վարում: Ավտոմեքենա վարելը այդքան էլ հեշտ գործ չէ` հատկապես հիմա: Ղեկին կնստեմ միայն այն դեպքում, երբ պահպանվեն երթեւեկության բոլոր կանոնները:
Կարդալ
|
|
<< Առաջին < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջին >>
|