livemarks sitemap
Ուրբաթ, Հուլիսի 01, 2016
bjishk-    Ցավոտ դաշտանը հորմոնալ խախտման հետեւա՞նք է, թե՞ ոչ: Ի՞նչ է պետք անել այս դեպքում:

ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ,գինեկոլոգ.

-Ցավոտ դաշտանը բավական լուրջ խնդիր է: Ցավոտ դաշտանի երկու խումբ պատճառներ ենք տարբերում: Առաջինը` օրգանական պատճառն է, օրինակ, եթե կինը, աղջիկը ունի որեւիցե օրգանական ախտահարում` արգանդի միոմա, բորբոքում… Երկրորդ խումբը ֆունկցիոնալն է, երբ որեւէ օրգանական խնդիր չկա, ուղղակի արյան մեջ բարձրանում է, այսպես կոչված, պրոստագլանդինները (պատճառները տարբեր են լինում, այդ թվում նաեւ` բորբոքային պրոցեսները):

Դա հորմոնալ խախտման արդյունք չէ: Որպեսզի պարզենք եւ նշանակենք համապատասխան բուժում, անհրաժեշտ է հետազոտել կնոջը, աղջկան: Պետք է անցկացնել ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ):

Զննությունը կնոջ, աղջկա մոտ կախված է այն հանգամանքից` ապրո՞ւմ է սեռական կյանքով, թե ոչ: Եթե առկա է սեռական կյանքը, ապա պետք է ենթարկվի գինեկոլոգիական զննման, եթե ոչ` ՈՒՁՀ է անհրաժեշտ անել:

Նորմայում դաշտանի ժամանակ ցավեր չեն լինում: Եթե լինում են, ապա շատ թեթեւ, ընդհանուր աշխատունակության վրա չազդող: Ոմանց մեջ էլ կարծիք է ձեւավորված, թե դաշտանային ցավերի ժամանակ ցավազրկող դեղամիջոց չի կարելի ընդունել, ինչը սխալ է: Եթե կա ցավ, պետք է այն ցավազրկել:

Դաշտանից մի քանի օր առաջ կանանց, աղջիկների մոտ տեղի է ունենում կրծքագեղձերի կոշտացում: Սա, այսպես կոչված, նախադաշտանային ախտանիշներից մեկն է համարվում: Դաշտանի սկսելուն պես այդ երեւույթը վերանում է: Դա գրեթե բոլորի մոտ հանդիպող վիճակ է: Որպես կանոն` նման դեպքերում չեն բուժվում եւ, ըստ էության, թեթեւ ձեւերը բուժում չեն էլ պահանջում:

Բուժման ենթակա են միջին եւ ծանր ձեւերը, որոնք զգալիորեն խանգարում են աշխատունակությանը:  


Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում