Հումոր

139 ընթերցում

- Այդ Դո՞ւք եք, աղավնյա՛կս, այդպես հիասքանչ դաշնամուր նվագում:

- Այո... բայց հասկացեք... ներե՛ք, վաղը ես կարեւոր համերգ ունեմ, ես պատրաստվում եմ...

- Մոցա՞րտ է, այո՞:

- Դե... այո...

- Ես Ձեզ անչափ երախտապարտ եմ:

- Դուք լացում եք երջանկությունի՞ց: Ձեզ այդքան հուզել է դասական երաժշտությո՞ւնը:

- Օ, այո՛: Բացի այդ, զոքանչս է կախվել...


- Ես հարուստ տղամարդու չեմ փնտրում, ես փնտրում եմ այնպիսի տղամարդու, ով կհասկանա իմ հոգին:

- Իսկ եթե ավելի կոնկրե՞տ:

- Ով կարտոֆիլ կկլպեր եւ կլվանար ամանեղենը...

 

Ուրիշինը մեզ պետք չէ, բայց մերը մենք կվերցնենք, ումն էլ որ այն լինի:

 

Գնդակը դեռեւս թռչում էր դեպի դպրոցի տնօրենի պատուհանը, երբ աշակերտներն արդեն պահմտոցի էին խաղում:

 

- Ինչպե՞ս է քեզ հաջողվում տրամադրությունդ չգցել:

- Իսկ ինչո՞ւ տրամադրությունս գցեմ: Առաստաղին գրել եմ ու ամեն օր առավոտյան կարդում եմ. «Այսօր ամեն ինչ վատ է: Վաղը ավելի վատ կլինի»: Նշանակում է` այսօր պետք է ուրախանալ, որ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կլինի վաղը:

 

- Բժի՛շկ, այս ամիս ես նորից գիրացել եմ,- բողոքում է կինը դիետոլոգ բժշկին,- չնայած ես միշտ ոտքով եմ աշխատանքի գնում:

- Ոտքով աշխատանքի գնալը,- ասում է դիետոլոգ բժիշկը,- քիչ է: Ձեզ ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է հարկավոր: Փորձեք որոշ ժամանակ երթեւեկել երթուղային ավտոբուսով պիկ ժամին:

 

Գիտնականները պարզել են, թե ինչ է ցանկանում կինը: Բայց նա արդեն մտքափոխվել է:

 

70 կիլոգրամ ավել քաշից ազատվելու լավագույն միջոցը ամուսնալուծվելն է:

Պետն ասում է նոր աշխատակցուհուն.

 

- Սկզբի համար ավլեք գրասենյակի հատակը:

- Ի՞նչ... Ես ավարտել եմ պետհամալսարանը կարմիր դիպլոմով:

- Այո՞... Այդ դեպքում տուր ինձ ավելը, եւ ես ցույց կտամ, թե ինչպես է դա արվում:

 

Ամուսինը հեռուստացույց է դիտում եւ բարձրաձայն ասում.

- Մի՛ գնա այնտեղ: Դե՛, մի՛ գնա, հիմա՛ր...

Կինը հարցնում է.

- Ֆուտբո՞լ ես դիտում:

- Ոչ՛, մեր հարսանիքի տեսագրությունը:

 

- Մի քեզ նայիր: Արդեն քանի տարի իմ հաշվին ես ապրում, իմ բնակարանում, ես, քեզնից անգամ լումա չստանալով, քեզ կերակրում եմ, հագցնում, լողացնում, էլ չասած այն մասին, որ քնում եմ քեզ հետ:

- Եվ դու ինձ դեռ համարում ես անհաջողա՞կ:

 

Մենք ավելի շատ սիրում ենք քննարկել այն իրերի թերությունները, որոնք ի վիճակի չենք գնելու:

 

Կինը` շեմքին.

- Դու որտե՞ղ էիր:

- Կինոյում: Եվ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ վարկածը:

 

Միշտ պետք է մարդկանց ասել այն, ինչ նրանց մասին մտածում ես: Ճշմարտությունը սուրբ գործ է, իսկ կապտուկները, միեւնույն է, մի շաբաթվա ընթացքում անցնում են:


Կինն արցունքների միջից ասում է ամուսնուն.

- Ես ամբողջ երեք շաբաթ քեզ համոզում էի, որ ոչինչ պետք չէ նվիրել ծննդյանս օրվա առթիվ, իսկ դու դրա մասին, միեւնույն է, մոռացար:

Հումոր

75 ընթերցում

- Բշիշկ, ճի՞շտ է, որ առողջությունը ոչ մի գումարով չես կարող գնել:
- Աստված Ձեզ հետ: Ո՞վ է Ձեզ նման հիմարություն ասել:

Եթե մայրը համարում է, որ Դուք շատ եք ուտում եւ շատ եք քնում, ուրեմն դա ոչ թե Ձեր, այլ Ձեր կնոջ մայրն է:

Ամուսինը, կասկածելով կնոջն անհավատարմության մեջ, վարձել էր մասնավոր խուզարկուի, որպեսզի հետեւի կնոջը: Խուզարկուն զեկուցում է արդյունքների մասին.
- Քաղաքային հրապարակում Ձեր կինը հանդիպեց մի տղամարդու հետ, նրանք նստեցին ավտոմեքենա եւ գնացին մերձքաղաքային ամառանոց: Մտան տուն, նստեցին սեղանի շուրջ, գինի խմեցին, հանվեցին, անկողին մտան եւ հանգցրեցին լույսը: Ես այլեւս ոչինչ չտեսա:
Ամուսինը.
- Նորից այս անիծյալ անհայտությունը...

- Նկարագրեք Ձեզ երեք բառով:
- Ալարկոտ:

Անցյալ տարի մի պլաստիկ վիրաբույժ փոխեց իմ քթի տեսքը, երբ բռնեց ինձ իր կնոջ անկողնում:


Ծանոթությունների կայքերում շատ յուրահատուկ տերմինաբանություն է. 32 տարեկանը իրականում նշանակում է 45, վերջին լուսանկարը` ութ տարվա վաղեմության, իսկ մի քանի ավել կիլոգրամը` առաջին աստիճանի ճարպակալում:


- Ինչո՞ւ ես այդքան տխուր:
- Կինս երեք շաբաթով ծով է գնում...
- Այդ դեպքում ես քեզ չեմ հասկանում:
- Եթե ես տխուր չլինեմ, նա միտքը կփոխի:

Հայտարարություն.
«Հարգելի՛ բնակիչներ: Ձեր շենքում մեկ շաբաթոցվ անջատված է տաք ջուրը: Առանձին վճարի դիմաց կարող ենք անջատել նաեւ հարեւան շենքերի տաք ջուրը, որպեսզի դուք ձեզ վատ չզգաք»:

- Կրտսեր լեյտենանտ Պողոսյան: Երիտասա՛րդ, Դուք անսթափ վիճակում եք:
- Ինչո՞ւ եմ ես անսթափ: Ահա դեղատուփը, ահա տեխանձնագիրը, ահա անվտանգության գոտին:
- Դուք ուզում եք վիճել ճանապարհային ոստիկանության լեյտենանտի հե՞տ: Դուք անսթափ վիճակում եք:
- Եկեք պարզենք: Դեղատուփը կա՞... Տեխանձնագիրը կա՞... Գոտին կա՞... Նույնիսկ մուրճ կա... Այդ ինչո՞ւ եմ անսթափ...
- Իսկ ո՞ւր է ավտոմեքենան:

- Լսե՛ք, Հոլմս, ինչո՞ւ բոլոր ռուսներն ապրում են մեզ մոտ` Լոնդոնում:
- Ռուսները, Վաթսո՛ն, շատ ազնիվ մարդիկ են. չեն ապրում այնտեղ, որտեղ գողություն են անում:

Եթե դու արդեն ամուսնացել ես նավթային մագնատի հետ, Նիցցայում դղյակ ես գնել եւ վիճակախաղով միլիոն ֆունտ սթերլինգ ես շահել, դա նշանակում է, որ շուտով կզնգա զարթուցիչը:

Ասում են, որ գարեջրի մեջ կան կանացի հորմոններ եւ, իհարկե, կանանց մեջ կան կանացի հորմոններ: Եվ այդ իսկ պատճառով ես սիրում եմ գարեջուր եւ կանանց:

Կիրակնօրյա առավոտ է... Տղամարդն արթնանում է եւ գնում խոհանոց: Խոհանոցում գազօջախի մոտ կինն է, իսկ կաթսայից բուրմունք է տարածվել: Տղամարդը.
- Ի՞նչ ունենք նախաճաշին:
- Դե՛, Աստված նախաճաշի հետ, սիրելի՛ս, արի հենց հիմա, հենց այստեղ սիրով զբաղվենք: Անհապաղ:
Տղամարդը, շտապելով հաճելի անակնկալից, ամեն ինչ անում է ցնծությամբ... Ապա, ծանր շնչելով, հարցնում է.
- Այդ ինչո՞ւ հանկարծ որոշեցիր...
- Հասկանո՞ւմ ես, գազօջախի ժամաչափն էր փչացել... Հարկավոր էր երկու րոպե ժամանակ պահել...

Չափն անցավ. չորրորդ շիշ օղին «համոզեց» Իվանին, որ աղջիկն այնքան գեղեցիկ է, որ ինքը նրան արժանի չէ:

Հումոր

273 ընթերցում

Տղամարդու երազանքը.

- Սիրելի՛ս, ինձ տարվա համար պարգեւավճար են տվել: Գնանք, քեզ համար քո ուզած մուշտակը գնենք:

- Օյ, ես այսօր այնպես հոգնել եմ, եւ գլուխս էլ ցավում է: Արի մեկ ուրիշ անգամ գնանք...


Բուժքրոջ արտահագուստով կինը գրգռում է տղամարդուն, որովհետեւ նա ենթագիտակցաբար կարծում է, որ կնոջ մոտ սպիրտ կա:

 

Ինչպես հայտնի է, Իոսիֆ Ստալինը շատ էր սիրում ծխել: Առողջապահության նախարարությունը, իհարկե, շատ էր ցանկանում զգուշացնել նրան, բայց վախենում էր իր առողջության համար:


Դատավորը.

- Մեղադրյա՛լ, Դուք ի՞նչ էիք անում 2011 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 18-ն անց 42 րոպե:

- Պարոն դատավոր, այն, ինչ անում եմ սովորաբար. նստած էի տանը.... օրացույցը ձեռքիս... ուշադիր նայում էի ժամացույցին...

 

Իսկապես շունն է մարդու լավագույն բարեկամը: Չե՞ք հավատում: Կատարեք հետեւյալ փորձարկումը: Փակեք ավտոմեքենայի բեռնախցիկում շանը եւ Ձեր կնոջը: Մեկ-երկու ժամից հետո բացեք: Ով, ըստ Ձեզ, ավելի շատ կուրախանա` տեսնելով Ձեզ:


- Աստված իմ, ես ցանկանում եմ հաստ քսակ եւ բարակ մեջք: Եվ խնդրում եմ` չշփոթես` ինչպես նախորդ անգամ:

 

Օղու երրորդ շիշը համոզեց Արմենին, որ աղջիկն այնքան գեղեցիկ է, որ ինքը նրան արժանի չէ:

 

Ֆաբիո Կապելլոն խոստովանեց, որ կյանքում առաջին անգամ մարզելու է ռուսների: Եվ դա շատ բարդ է. մինչեւ հիմա նա ամբողջ կյանքում մարզել է բացառապես ֆուտբոլիստների:

 

Հետաքրքիր է, եթե ես մեռնեմ ու դժոխք ընկնեմ, որքա՞ն ժամանակ կանցնի, մինչեւ ես հասկանամ, որ աշխատավայրում չեմ:


Կանացի տրամաբանություն:

- Իսկ ո՞րն է այս թութակներից տղա, ո՞րը` աղջիկ:

- Կեշան տղա է, Քսյուշան` աղջիկ:

 

Այնպիսի զգացողություն է, որ բոլոր պետությունների ղեկավարները համերաշխորեն հավատացել են, որ 2012 թվականի դեկտեմբերին աշխարհի վերջն է եւ անում են ամեն ինչ, որ այն իրականություն դառնա...


Իդեալական կանայք շախմատիստուհիներն են. նրանք կարող են ժամերով լռել, լավ են հետեւում ֆիգուրաներին եւ գիտեն շատ հետաքրքիր դիրքեր:

 

Երեկվա ֆուտբոլային հանդիպման ժամանակ գոլը խփեց եզրային մրցավարը: Ահա թե ինչ է պատահում, երբ նախատեսվածից շատ են կաշառում:

 

Ես տեսա փայտոջիլի, վերցրեցի ինչ-որ ամսագիր սեղանից եւ... Դա աշխարհում առաջին փայտոջիլն էր, որը հայտնվեց Forbes-կազմին:

 

Շիկահերը` ընկերուհուն.

- Վաղը երբեք չի գալիս: Արթնանում ես, եւ նորից այսօրն է: Ես ստուգել եմ:

 

Ես չգիտեմ, թե ինչպիսի ընկեր եմ, սակայն լավ թշնամի եմ:

 

- Քեզ դո՞ւր են գալիս հիմար աղջկական կինոնկարները սիրո մասին:

- Այո՛: Բայց, չգիտես ինչու, դրանք բոլորը գերմաներեն են:

 

- Ալո՛, սա «հեռախոսով սե՞քսն» է:

- Ո՛չ, սա ոստիկանությունն է:

- Բայց ես ձեզ կվճարեմ...

- Շարունակի՛ր, հանաքչի, շարունակի՛ր...

 

Դժվար է լավ բանի հույս փայփայել, երբ արձակուրդ ես գնում բնակարանդ վերանորոգելու նպատակով:

 

Աղջիկը.

- Ես վերջապես հանձնեցի վարորդական իրավունքի բոլոր քննությունները: Ցանկանում եմ մեքենա գնել: Գուցե խորհուրդ կտաս, թե որն է աղջկա համար ամենալավ մեքենան:

Տղան.

- Լվացքի:

Հումոր

175 ընթերցում

Բարի գործ ես արել` քաշվիր մի անվտանգ տեղ, որպեսզի երախտագիտության հարվածող ալիքը քեզ չկպչի:

 

- Սոֆի՛, դու քանի՞ տարեկան ես:

- Աղջկա տարիքը հարցնելը քաղաքավարի չէ:

- Լավ: Հարցն այլ կերպ կձեւակերպենք: Եթե մենք քնենք, ինձ չե՞ն նստեցնի:

 

- Ինչպե՞ս կարելի է ավելի լավ ավարտել վեճը կնոջ կետ:

- Ձեւացիր մեռած:

 

Որդին հարցնում է հորը.

- Հայրի՛կ, դու հիշո՞ւմ ես, թե ինչպիսի օր էր, երբ հանդիպեցիր մեր մայրիկին:

- Անհաջող, տղա՛ս:

 

Հյուսիսային Կորեայում եւ Բելառուսում ընդդիմությունը ընդհատակյա տարածում է եղանակի վատ տեսություններ:


Սեքոնդ-հենդի տնօրեն Սարգիսն ամուսնացավ իր ընկերոջ նախկին կնոջ հետ:

 

Եթե խնդիրը կարելի է լուծել փողով, ապա դա խնդիր չէ, այլ՝ ծախսեր:

Հրեական ասացվածք:


Ռուսաստանն այնպիսի մեծ երկիր է, որ նրա մի ծայրում դեռ խմում են, իսկ մյուս ծայրում արդեն լրջանում են: 

 

Ինչպե՞ս պայքարել մի երկրում կոռուպցիայի դեմ, եթե այնտեղ ծրարները պատրաստված են թղթադրամների լայնությամբ:


Հաջողության հասած յուրաքանչյուր տղամարդու թիկունքին կանգնած են գոհ կինը եւ զարմացած զոքանչը:

 

Բոլոր Երեւան ժամանողները հրավիրվում են ավտոբուսային էքսկուրսիայի` «Երեւանի ամենահայտնի խցանումները»:


Ավելի վաղ տուն վերադարձած ամուսինը տեսավ ավելի շատ:

 

Ում ասում եմ, որ զոքանչիս հետ թատրոն եմ գնացել, ոչ թե հարցնում է` ի՞նչ ներկայացում, այլ` հանուն ինչի՞:


Երբեք մի՛ զայրացեք, եթե Ձեզ որեւէ մեկը վիրավորել է: Նման վիճակում Դուք լավ վրեժ չեք մտածի: 

 

Երբեք մի՛ պատմեք Ձեր նոր ընկերուհուն այն սրիկայությունների մասին, ինչ Ձեր հանդեպ արել են նախկինները: Չարժե նրանց գաղափար հուշել:


- Սիրելի՛ս, դու ինչպիսի՞ սուրճ ես նախընտրում:

- Ես կնախընտրեի թունդ, նուրբ եւ նպատակասլաց, որը շուռ կտար իմ ամբողջ ներքնաշխարհը ոտքից գլուխ, կբացեր ինձ համար գայթակղությունների եւ անզսպելի զգացմունքայնության աշխարհը, որը գլխապտույտ կառաջացներ եւ կտար նոր զգացողություններ...

- Լսի՛ր, գուցե քեզ պարզապես օղի՞ լցնեմ:

 

Աղջիկը կանգնած է շքամուտքի մոտ, նրան է մոտենում մի երիտասարդ.

- Ծխախոտ ունե՞ք:

Աղջիկը տվեց նրան ծխախոտը:

- Իսկ կրակայրի՞չ:

Աղջիկը մեկնում է կրակայրիչը:

- Իսկ գուցե նաեւ ծամո՞ն կունենաք...

Աղջիկը պայուսակից հանում է «Դիրոլը» եւ ասում.

- Ես կախարդուհի եմ, իսկ դու այդպես հիմարավարի ծախսեցիր քո երեք ցանկությունները...


- Օլյա՛, գնա՞նք կինո:

- Գնա՛նք, Սերգե՛յ:

- Իսկ քո ընկերը դեմ չի՞ լինի:

- Ես ընկեր չունեմ. նրան ամուսինս սպանել է:

 

- Երբ ես գիշերը վերադառնում եմ տուն, կինս ոչ մի բառ չի ասում, միայն նայում է ժամացույցին:

- Քո բախտը դեռ բերում է: Իմ կինն օրացույցին է նայում:


Ահա դու ծնվում ես, աճում, սովորում ես, ման գալիս, գնում ես ինստիտուտ, հետո` աշխատանքի, ամուսնանում ես, երեխաներ ես ունենում, դու նրանց հետ դուրս ես գալիս զբոսնելու... Իսկ շքամուտքի մոտ միշտ նույն պառավներն են:

Հումոր

164 ընթերցում

Քայլում եմ ես երեկոյան փողոցով: Առջեւից մի աղջիկ է գնում: Նա սկսեց արագացնել քայլերը, ես` նույնպես: Նա սկսեց վազել, ես` նույնպես: Նա ճչաց, ես նույնպես ղժժացի: Ես նույնիսկ չհասկացա, թե ումից էինք մենք փախչում:


- Ինչո՞ւ ամուսնացար այդ հիմար տղամարդու հետ:

- Հենց այդ պատճառով:

 

Second-hand-ի տնօրենն ամուսնացած է մի կնոջ հետ, ով արդեն երեք անգամ ամուսնացած է եղել:


- Իսկ որտե՞ղ է ամուսինդ:

- Շան հետ գնաց զբոսնելու:

- Բայց շունն այստեղ է:

- Մոռացել է:

 

Իր խմբի հետ հյուրախաղերի եկած աճպարարը Օդեսայի կրկեսում մանկական զարմանքով հանդիսատեսի գրպանից հանեց ոչ թե աղավնի կամ նապաստակ, այլ սեփական քսակը:


Տանջել էր տղամարդուն կյանքը. աշխատանքից հեռացրել էին, կինը հեռացել էր, փող չկար... Եվ մի օր նա հանդիպեց նախկին համադասարանցուն` հարուստ նոր ռուսին: Վերջինս համադասարանցուն ընդունում է աշխատանքի: Առաջին աշխատանքային օրն ասում է.

- Քո անունով անդորրագիր կա, անցիր փողոցը, մտիր բան եւ ստացիր 40 հազար դոլար:

Տղամարդը բերում է 40 հազար դոլարը, ընկերը առանձնացնում է 20 հազար դոլարն ու տալիս տղամարդուն: Եվ այդպես` ամեն օր: Տղամարդը ավտոմեքենա գնեց, բնակարան, սկսեց բարեկեցիկ ապրել, սակայն օրեցօր մռայլվում էր: Ընկերները հարցնում են, թե որն է մռայլության պատճառը:

Տղամարդը պատասխանում է.

- Հասկանո՞ւմ եք, բանկ ես մենակ եմ գնում, բայց փողը կիսում ենք երկուսիս միջեւ:

 

Ռուս գիտնականները պարզել են, որ գյուղական դիսկոտեկաներում հղիանալու եւ մեռնելու շանսերը գրեթե հավասար են:


Բանկում աշխատանքային օրվա ավարտն է: Հավաքարարը մոտենում է բանկի կառավարիչին.

- Դուք չէի՞ք կարող ինձ տալ պահեստարանի բանալիները:

- Դու ի՞նչ է, խելագարվե՞լ ես:

- Հասկանո՞ւմ եք, արդեն մատիս կոշտուկ է առաջացել կողպեքը մեխով բացելուց. այդ ո՞վ, բացի ինձնից, պետք է այնտեղ հատակները լվանա:

 

Տամբովում սատկեց գայլը, որը 500 հազար ռուսաստանցիների ընկերն էր:


Տղամարդուն է մոտենում հարեւանուհին եւ խնդրում է վերանորոգել ջրի ծորակը:

- Իսկ ինչո՞ւ եք ինձ դիմում: ԲՇՏ-ից սանտեխնիկ կանչեք:

- Ախր նրանք բոլորը շատ խմելուց իմպոտենտ են դարձել:

 

- Երեկ ես գնացի նուդդիստների լողափ, եւ կզակս մինչեւ ծնկներս կախվեց:

- Ի՞նչ է, այդքան զարմացա՞ր:

- Ոչ, այդպես ծածկվում էի:


Բարի գործը պետք է անել աննկատ, այնպես աննկատ, որ կարելի է նույնիսկ չանել:

 

Հանդիպում են երկու ընկեր, նրանցից մեկի աչքի տակ կապտուկներ կան, հագուստը պատռված է: Մյուսը հարցնում է:

- Այդ ի՞նչ է պատահել:

- Գնում էի փողոցով, տրամադրությունս հիանալի էր: Հանկարծ մոտեցան երկու ոստիկան եւ ասացին. «Եկե՛ք մեզ հետ, վկա կլինեք»: Սատանան ինձ դրդեց կատակել. «Որոշել եք օրինական գրանցե՞լ ձեր հարաբերությունները»:

Շիկահերը` ընկերուհուն.

- Ցանկանում եմ որդեգրել մեկամյա անգլիացի երեխայի:

- Եվ ի՞նչ ես անելու նրա հետ:

- Երբ սկսի խոսել, նրանից անգլերեն կսովորեմ:

 

Հանգստյան տանը կենսաթոշակառուն ծանոթանում է իր հասակակից կնոջ հետ եւ ասում է նրան.

- Ես ամենահին մասնագիտության ներկայացուցիչ եմ: Քնում եմ փողի համար:

- Ի՞նչ...

- Ես պահակ եմ:


Պատահեց այնպես, որ մի օր հանդիպեցին ռուսական ֆուտբոլն ու ռուսական կրթությունը: Նայեցին միմյանց, նայեցին եւ, ոչինչ չասելով, գրկախառնվեցին ու սկսեցին լաց լինել...

 

Բժիշկը դիմում է իր հաճախորդին, ով տառապում է ավելորդ քաշից.

- Եթե Դուք ամեն օր քայլեք 10 կիլոմետր, ապա մեկ տարի հետո Ձեր մարմնի կառուցվածքը կնորմալանա:

Մեկ տարի անց հաճախորդը զանգահարում է բժշկին.

- Բժի՛շկ, հիանալի է. ես գցել եմ ավելորդ կիլոգրամները: Բայց ինձ մոտ հիմա էլ այլ խնդիր է ծագել:

- Ինչպիսի՞:

- Ես տնից 3650 կիլոմետր հեռու եմ:

Rap Lurer (Տեսանյութ)

646 ընթերցում

Միսս Հայաստան մրցույթ. հումոր

528 ընթերցում

Հումոր

528 ընթերցում

- Ես բոլորովին էլ վերջին սրիկան չեմ. ինձնից հետո երկու հոգի հերթ են պահել:

 

- Ինչո՞ւ ես այդքան տխուր:

- Երեկ մտա մետրո, իսկ այնտեղ մի հրաշք աղջիկ էր նստած:  

Երիտասարդ, ոտքերը մինչեւ ականջները, գեղեցկուհի... Ես  

չդիմացա եւ նրան աչքով արեցի...

- Իսկ նա՞:

- Կանգնեց եւ տեղն ինձ զիջեց:

 

Նախանշան. «Եթե ճայերը թռչում են ետեւներն առաջ, նշանակում  է` ուժեղ քամի է»:

 

Կատյան, ով հինգերորդ դասարանից սովորում էր հոգեբանություն,  

երազում էր ոչ թե ասպետի, այլ գժի մասին: Եվ, ամուսնանալով, ի  

տարբերություն ընկերուհիների, բարոյական վնաս չստացավ:

 

Նախկինում ես սիրում էի ամառը, սակայն հետո հասկացա, որ  

ամառ կարող է լինել տարվա ցանկացած եղանակին` միայն թե  

փող լինի: Հիմա ես փող եմ սիրում:

 

Նախագահի պաշտոնում կառավարության հետ առաջին  

հանդիպումից հետո: Ժիրինովսկին վերադառնում է իր  

աշխատասենյակ եւ հոգնած թուլացնում է փողկապը.

- Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ  

գտնվում եմ հոգեբուժարանում:

Թիկնապահներից մեկը հանում է բջջային հեռախոսը եւ քաշվում է  

մի անկյուն.

- Վլադիմիր Վլադիմիրովիչ, նա ամեն ինչ գիտի:

 

Հանդիպում են երկու ընկեր:

- Դե, ինչպիսի՞ ազդեցություն թողեց քեզ վրա կնոջիցդ բաժանվելը:  

Շա՞տ ծանր տարար:

- Հիմա արդեն սարսափելի չէ: Իսկ առաջին շաբաթներին քիչ էր  

մնում խելագարվեի ուրախությունից:

Ասել այն, ինչ մտածում ես, դժվար չէ, բայց ցավոտ է:

Հումոր

484 ընթերցում

Տղամարդը գիշերվա երեքին զանգահարում է վերեւի հարեւանին եւ արտասվախառն հարցնում.

- Այդ Դո՞ւք եք, աղավնյա՛կս, այդպես հիասքանչ եւ բարձր դաշնամուր նվագում:

- Այո... Բայց հասկացեք... Ներեցե՛ք, վաղը ես կարեւոր համերգի եմ... Ես փորձում եմ...

- Մոցա՞րտ է, այո՞...

- Դե... Այո...

- Ես Ձեզ անչափ երախտապարտ եմ:

- Դուք արտասվում եք երջանկությունի՞ց: Ձեզ այդքան հուզում է դասական երաժշտությո՞ւնը...

- Օ, այո՛... Ու նաեւ զոքանչս է կախվել...

 

Ձայն վիրահատարանում.

- Մենք նրան կորցնում ենք... Մենք նրան կորցնում ենք... Մենք նրան կորցրեցինք:

Ձայն վերեւից.

- Ամեն ինչ կարգին է. մենք նրան ընդունեցինք:

 

Մենք բոլորս` բելառուսները, ուկրաինացիները, ռուսները, բոլոր-բոլորս երազում ենք ապրել միասին մի մեծ, հարուստ եւ շատ համերաշխ երկրում... Օրինակ` Ավստրալիայում:

 

- Աղջկա հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվում ես տոնածառի հետ:

- Կտրես եւ բերես տո՞ւն:

 

- Այսօր խոհանոցում նոր լվացարան եմ տեղադրելու:

- Իսկ ինչո՞վ նախկինը քեզ չէր բավարարում:

- Ցածր է, որպեսզի ծորակից թեյնիկը ջուր լցնես, ստիպված պետք է լվացարանի ամբողջ ամանեղենը լվանաս:

 

- Դե ինչ, քեզ հաջողվե՞ց դնել ատամի իմպլանտներ:

- Ո՛չ: Բժիշկն ինձ մոտ հայտնաբերեց լուրջ հակացուցում:

- Ինչպիսի՞:

- Անհրաժեշտ գումարի բացակայություն:

 

Ռաբինովիչն իր բանջարանոցում գտավ ցարական ժամանակի ոսկե դրամներ: Օրենքի համապատասխան` նա ազնվորեն իրեն վերցրեց 25 տոկոսը, իսկ մնացածը նորից պահեց:

 

«Սիրելի՛ Ձմեռ պապ: Ամբողջ տարին ես ինձ լավ եմ պահել... Դե՛, գրեթե ամբողջ տարին... Դե՛, երբեմն... Դե լավ, լավ... Ամեն ինչ ինքս կգնեմ»:

 

- Դու հիմար ես:

- Բայց հո գեղեցիկ եմ:

- Ո՞վ է քեզ ասել:

- Դու:

- Եվ դու հավատացե՞լ ես:

- Իհարկե:

- Ուրեմն հիմար ես:

- Բայց հո գեղեցիկ եմ:

 

Զանգ տուրիստական ընկերություն.

- Բարեւ Ձեզ, մենք կցանկանայինք հանգստանալ:

- Եվ որքա՞ն գումար ունեք դրա համար:

- Դե, տասնհինգ հազար դրամ:

- Հանգստացե՛ք...

 

- Ասացե՛ք, իսկ ե՞րբ է Ձեր ծննդյան օրը:

- Իսկ Ձեր ինչի՞ն է դա հարկավոր:

- Հենց այնպես... Հետաքրքիր է իմանալ, թե երբ է բնության հանգստյան օրը:

 

Հանրակացարանի աղջիկներն իրենց ընկերուհուն նախապատրաստում են առաջին ժամադրությանը. «Դե՛, խմիր՛ մի 50 գրամ քաջության համար»:

- Իսկ միգուցե ավելի լավ է 100 գրամ հիմարության համա՞ր,- ասում է աղջիկներից ամենափորձառուն:

 

Կորպորատիվ. կա՛մ դրա ժամանակ ձանձրանում ես, կա՛մ դրանից հետո` ամաչում:

 

Պարաշյուտով թռիչքի հրահանգիչն ինքնաթիռում.

- Առաջինը գնաց, երկրորդը գնաց, երրորդը գնաց: Պարաշյուտները չենք մոռանում, չենք մոռանում...

 

Մոնղոլիայում անցկացվեց նմանակների մրցույթ... Հաղթեցին բոլորը:

 

Բազմազավակ ընտանիքում ամենամեծ երեխան հավաքել է բոլորին մի սենյակում եւ հարցնում է.

- Ո՞վ է կերել ներկերը:

Ոչ մեկը չի խոստովանում: Աղջիկը չի հանգստանում, նորից է հարցնում.

- Ո՞վ է կերել ներկերը:

Կրկին լռություն է տիրում:

- Վերջին անգամ եմ հարցնում` ո՞վ է կերել իմ քաղցր ներկերը:

Ամենափոքրը պատասխանում է.

- Դու ո՞ւմ ես խաբում, դրանք բոլորովին էլ քաղցր չեն...

 

- Լուսյա՛, իսկ ի՞նչ ես անում դու այսօր երեկոյան: Դու միայն որեւէ վատ բան մի մտածիր... Իսկ եթե մտածես, ապա... այդ միտքը քեզ դո՞ւր է գալիս:

Հումոր

552 ընթերցում

- Որքան է նիհարել քո Վարդուշը վերջերս: Այդ ի՞նչ դիետայից է օգտվում:

- Նա ուրիշ ճար չուներ: Նրա համար գնեցի շքեղ, թանկ զգեստ, որի մասին նա նույնիսկ չէր էլ երազում: Բայց` երկու չափս փոքր:


- Հայրի՛կ, ես ցանկանում եմ ինչ-որ բան նկարել, բայց չունեմ վարդագույն ներկ: Կգնե՞ս:

- Ինչո՞ւ գնեմ: Եփիր մի քանի նրբերշիկ, եւ դու կունենաս ամենաիսկական վարդագույն ներկը:

 

Ընկերուհին պատմում է.

- Ամուսնուս մանկապարտեզից դուրս գալիս տվել էին հետեւյալ բնութագիրը. «Շփվող է, լավ ուտում է եւ խաղում»: Եվ գիտե՞ս ինչ, 30 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել:


Հիշի՛ր, պետը քեզանից արագ է կողմնորոշվում: Եվ երբ դու միայն մտածում ես լավ որոշման մասին, նա արդեն ընդունում է վատը:

 

- Ձեր տատիկը ապրեց 100 տարի: Դա նրան ինչպե՞ս հաջողվեց:

- Հասկանո՞ւմ եք, նա շատ նպատակասլաց մարդ էր:

- Եվ ո՞րն էր նրա գլխավոր նպատակը:

- Դիմանալ պապիկին:


- Բոլոր հաշվարկները ներկայացրի, բոլոր հարկերը վճարեցի, սակայն քնել չեմ կարողանում. քաղցը թույլ չի տալիս...

 

Գերմանիայում անցկացվեց գարեջրի փառատոն: Բոլորից շատ գարեջուր խմեց Ապարանի բնակիչ Գեւորգը, ով փառատոնը դիտում էր հեռուստատեսությամբ:


Փողը խելացի ծախսելու համար քիչ է խելքի եւ փողի առկայությունը, անհրաժեշտ է կնոջ բացակայությունը...

 

Մեկը որոշեց կատակել եւ աշխատանքի ընդունվելու համար ներկայացվող տվյալների` «դրական հատկանիշներ» սյունակում գրեց` խղճի բացակայություն: Եվ անմիջապես այնպիսի պաշտոններ առաջարկեցին, այնպիսի...


- Եվ այսպես, երիտասարդ, որտե՞ղ եք ցանկանում ծառայել:

- Հակաօդային պաշտպանությունում` ՀՕՊ-ում: ՀՕՊ-ում եմ ուզում ծառայել, ՀՕՊ-ՈՒՄ:

- Իսկ ինչո՞ւ եք այդքան նյարդային, միգուցե չե՞ք քնում, կարծես թե լսողության հետ կապված խնդիրներ ունեք:

- Ես օդանավակայանի մոտ եմ ապրում: Ինձ ՀՕՊ վերցրեք, ՀՕՊ...

 

Նուդդիստական լողափում աղջիկն ասում է ընկերուհուն.

- Այն տղամարդն այնպես է ինձ վրա չռել աչքերը, այնպես... Պարզապես շոր է հագցնում աչքերով:


Ոչ երիտասարդ ամուսինները, ովքեր արդեն նշել են իրենց արծաթե հարսանիքը եւ վաղուց են միասին ապրում, նստած են սեղանի շուրջ, նախաճաշում են: Կինը նայում է ամուսնուն երկար հայացքով եւ հարցնում է.

- Արմե՛ն, խնդրում եմ, ասա ` դու դեռ ինձ սիրո՞ւմ ես:

Ամուսինը նյարդայնացած պատառաքաղը նետում է սեղանին.

- Անո՛ւշ, բացատրիր ինձ. ի՞նչ իմաստ ունի ամեն առավոտ օրն սկսել սկանդալով:

 

Հայաստանի փոքր քաղաքներից մեկի մարմնավաճառները, իմանալով, թե որքան են վաստակում մայրաքաղաքի մարմնավաճառները, հասկացան, որ իրենք աշխատում են հանուն արվեստի նկատմամբ սիրո:


Փականագործի աշակերտը հավերժ զրկվում է մանկությունից փականագործի առաջին դարձվածքից հետո...

 

- Ես Իսրայել եկա հանուն երեխաների, եւ նրանք այնքան երջանիկ են:

- Դուք միասի՞ն եք ապրում:

- Ո՛չ, նրանք մնացին Օդեսայում:


Կատուն, որին գնել էին 500 դոլարով, կրծեց-փչացրեց 1000 դոլար արժեցող երկարաճիտ կոշիկները: Տերն այնքան զայրացավ, որ դա բերեց 1500 դոլարի ընդհանուր կորստի:


Քաղաքում շարունակվում

է բժիշկների գործադուլը: Արդեն կան առաջին արդյունքները. մահացությունը նվազել է 20 տոկոսով:


Ինչո՞վ է տարբերվում ամուրի տղամարդը ամուսնացածից: Ամուրին տան գործերն ինքն է կամավոր անում, իսկ ամուսնացածին դա ստիպում է անել կինը:

 

Հին Հունաստանի եւ ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ առանց ստրուկների հնարավոր չէ ստեղծել նորմալ ժողովրդավարություն:

<< Առաջին < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջին >>

Քվեարկություններ

Ո՞վ է ամենաազդեցիկ հայ կին պաշտոնյան:

Աճեմյան Կարինե Խաչիկի - 3.6%
Բիշարյան Հեղինե Վաչեի - 4%
Եսայան Մարգարիտ Հենրիկի - 1.8%
Զոհրաբյան Նաիրա Վահանի - 3.6%
Կարապետյան Նաիրա Արտաշեսի - 2.7%
Հրանուշ Հակոբյան Հրանտի - 11.7%
Հովհաննիսյան Արփինե Աշոտի - 5.8%
Մարաբյան Մարինե Գեւորգի - 0.9%
Մուրադյան Ռուզաննա Կարապետի - 1.3%
Նաղդալյան Հերմինե Միքայելի - 1.3%
Պետրոսյան Շուշան Սամվելի - 4.9%
Պողոսյան Կարինե Համլետի - 0.9%
Հասմիկ Պողոսյան Ստեփանի - 0.9%
Սարգսյան Լյուդմիլա Նարիմանի - 1.8%
Վարդանյան Էլինար Սուրիկի - 13%
Փոստանջյան Զարուհի Համազասպի - 14.8%

Քվեների թիվը՝: 223
Այս քվեարկությունն ավարտված է on: 08 Ապր 2013 - 10:38

Լուրեր

15 Մայիս 2013
tvԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ամենեւին էլ չի համարում, որ արդեն  85 տարեկան է, այլ ընդունում է 65 ...
0 մեկնաբանություն
14 ընթերցում
15 Մայիս 2013
2013-05-15-10-41-40Ճիշտ է ասված, որ տաղանդաշատ լինելը լավ մարդ լինելու հետ բոլորովին կապ չունի: Իսկ անուն ու համաշխարհային փառք վաստակելը ոչինչ է, եթե քո ապրած կյանքով պիտի զ...
0 մեկնաբանություն
17 ընթերցում
15 Մայիս 2013
eventՄայիսի 16-ին «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակներում Երևանում համերգով հանդես կգա Ռուսաստանից հրավիրված վիրտուոզ բալալա...
0 մեկնաբանություն
12 ընթերցում
15 Մայիս 2013
grakan  Վերջերս Թումանյանի տուն-թանգարանում անցկացվեց գիտաժողով "Անտառը հեքիաթում" թեմայով: Գիտաժողովի կազմակերպիչներից մեկն էր` պետհամալսարանի հեքիաթագիտությ...
0 մեկնաբանություն
17 ընթերցում
14 Մայիս 2013
horoscopeԽՈՅ- Զգույշ վարվեք գործիքների եւ մեխանիզմների հետ: Ուժերի ներհոսք կունենաք, որը կտեւի մինչեւ հինգշաբթի: Ֆինանսական գործերում կարող եք հաջողություն ակնկալել...
0 մեկնաբանություն
27 ընթերցում
14 Մայիս 2013
socialՄայիսի 11-ին, Աշտարակի Կարմրավոր եկեղեցու հարակից սրճարանում տեղի ունեցավ  Բարդերի հեղինակային երգի երեկոն: Աշտարակի Կարմրավոր եկեղեցու խորհրդավոր հայացքի...
0 մեկնաբանություն
19 ընթերցում
14 Մայիս 2013
eventՄայիսի 17-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը hայ դասական երաժշտության անսամբլը կներկայացնի խորագրով Կոմիտասյան համերգաշարի առաջիկա` 23-րդ համե...
0 մեկնաբանություն
16 ընթերցում
14 Մայիս 2013
eventՄայիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կցուցադրվի Ռիտա Շառոյանի "ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ" նախագծի հերթական ֆիլմը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստուհի, Հայաստանի պ...
0 մեկնաբանություն
19 ընթերցում
14 Մայիս 2013
artsՀյուսիսային պողոտայում մեկնարկեց «Արտ Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որին իր ներկայությամբ պատվել էր ՀՀ Մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂ...
0 մեկնաբանություն
203 ընթերցում
14 Մայիս 2013
medicalՍեքսոպաթոլոգիայի միջազգային օրվա կապակցությամբ հայ ընտանիքի սեռական առողջությամ մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախո...
0 մեկնաբանություն
18 ընթերցում

Գեղեցկության մրցույթ

VTEM BannersVTEM Banners

Miss Z Օրիորդներ

VTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM Banners

Miss Z - Փոքրիկ հրաշքներ

Հումոր

- Այդ Դո՞ւք եք, աղավնյա՛կս, այդպես հիասքանչ դաշնամուր նվագում:

- Այո... բայց հասկացեք... ներե՛ք, վաղը ես կարեւոր համերգ ունեմ, ես պատրաստվում եմ...

- Մոցա՞րտ է, այո՞:

- Դե... այո...

- Ես Ձեզ անչափ երախտապարտ եմ:

- Դուք լացում եք երջանկությունի՞ց: Ձեզ այդքան հուզել է դասական երաժշտությո՞ւնը:

- Օ, այո՛: Բացի այդ, զոքանչս է կախվել...


- Ես հարուստ տղամարդու չեմ փնտրում, ես փնտրում եմ այնպիսի տղամարդու, ով կհասկանա իմ հոգին:

- Իսկ եթե ավելի կոնկրե՞տ:

- Ով կարտոֆիլ կկլպեր եւ կլվանար ամանեղենը...

 

Ուրիշինը մեզ պետք չէ, բայց մերը մենք կվերցնենք, ումն էլ որ այն լինի:

 

Գնդակը դեռեւս թռչում էր դեպի դպրոցի տնօրենի պատուհանը, երբ աշակերտներն արդեն պահմտոցի էին խաղում:

 

- Ինչպե՞ս է քեզ հաջողվում տրամադրությունդ չգցել:

- Իսկ ինչո՞ւ տրամադրությունս գցեմ: Առաստաղին գրել եմ ու ամեն օր առավոտյան կարդում եմ. «Այսօր ամեն ինչ վատ է: Վաղը ավելի վատ կլինի»: Նշանակում է` այսօր պետք է ուրախանալ, որ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կլինի վաղը:

 

- Բժի՛շկ, այս ամիս ես նորից գիրացել եմ,- բողոքում է կինը դիետոլոգ բժշկին,- չնայած ես միշտ ոտքով եմ աշխատանքի գնում:

- Ոտքով աշխատանքի գնալը,- ասում է դիետոլոգ բժիշկը,- քիչ է: Ձեզ ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է հարկավոր: Փորձեք որոշ ժամանակ երթեւեկել երթուղային ավտոբուսով պիկ ժամին:

 

Գիտնականները պարզել են, թե ինչ է ցանկանում կինը: Բայց նա արդեն մտքափոխվել է:

 

70 կիլոգրամ ավել քաշից ազատվելու լավագույն միջոցը ամուսնալուծվելն է:

Պետն ասում է նոր աշխատակցուհուն.

 

- Սկզբի համար ավլեք գրասենյակի հատակը:

- Ի՞նչ... Ես ավարտել եմ պետհամալսարանը կարմիր դիպլոմով:

- Այո՞... Այդ դեպքում տուր ինձ ավելը, եւ ես ցույց կտամ, թե ինչպես է դա արվում:

 

Ամուսինը հեռուստացույց է դիտում եւ բարձրաձայն ասում.

- Մի՛ գնա այնտեղ: Դե՛, մի՛ գնա, հիմա՛ր...

Կինը հարցնում է.

- Ֆուտբո՞լ ես դիտում:

- Ոչ՛, մեր հարսանիքի տեսագրությունը:

 

- Մի քեզ նայիր: Արդեն քանի տարի իմ հաշվին ես ապրում, իմ բնակարանում, ես, քեզնից անգամ լումա չստանալով, քեզ կերակրում եմ, հագցնում, լողացնում, էլ չասած այն մասին, որ քնում եմ քեզ հետ:

- Եվ դու ինձ դեռ համարում ես անհաջողա՞կ:

 

Մենք ավելի շատ սիրում ենք քննարկել այն իրերի թերությունները, որոնք ի վիճակի չենք գնելու:

 

Կինը` շեմքին.

- Դու որտե՞ղ էիր:

- Կինոյում: Եվ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ վարկածը:

 

Միշտ պետք է մարդկանց ասել այն, ինչ նրանց մասին մտածում ես: Ճշմարտությունը սուրբ գործ է, իսկ կապտուկները, միեւնույն է, մի շաբաթվա ընթացքում անցնում են:


Կինն արցունքների միջից ասում է ամուսնուն.

- Ես ամբողջ երեք շաբաթ քեզ համոզում էի, որ ոչինչ պետք չէ նվիրել ծննդյանս օրվա առթիվ, իսկ դու դրա մասին, միեւնույն է, մոռացար:

Книжные коллекции КП

Великие музеи мира
Великие поэты
Великие композиторы. Продолжение
Великие исполнители
Великие композиторы
Великие художники
Российские барды
Кухни народов мира
Золотая коллекция для юношества

Հետադարձ կապ

Հարգարժան ընթերցող, այսուհետ Ձեր հարցերը կարող եք ուղղել "Բժշկի մոտ", "Կրոնական" եւ մնացած բոլոր խորագրերին եւ շուտափույտ ստանալ պատասխան  լավագույն մասնագետներից:

"Զարուհու" էջը Facebook-ում