Եվրոպական կեղծ արժեքները քայքայում են ընտանիքը
Այսօր՝ մայիսի 15-ին, ընտանիքի օրն է և այդ առիթով Տեր Եսայի քահանա Արթենյանը խոսելով հայկական ավանդական ընտանիքների մասին, ասաց, որ այսօր կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել: Նա ցավով նշեց, որ այսօր ընտանիքների մեծ մասը պարզապես ստատուս լրացնելու համար է և մարդիկ չեն հասկանում, թե ինչի համար է ընտանիքը ձևավորվել և ինչպես պետք է պահպանել այն: Նա հավելեց, որ եկեղեցին հաճախ զրույցներ է ունենում նորակազմ ընտանիքների հետ, փորձում է նպաստել ընտանիքների ամրությանը, հանդուրժողականություն է քարոզում:
Կարդալ
Հղիության արհեստական ընդհատումը մեղք է
Այսօր ամբողջ աշխարհում առկա է խնդրահարույց մի հարց. հղիության արհեստական ընդհատումը, կամ աբորտը թույլատրելի՞ է, թե՝ ոչ: Սա, կարծես թե, դարձել է 21-րդ դարի «անբուժելի հիվանդություն», որն էլ մինչ օրս իր վերջնական լուծումը չի ստացել: Եվ, սա այն մտահոգիչ խնդիրն է, որի լուծման կարիքն այսօր բոլորն ունեն, քանի որ այս երեւույթը գնալով ավելի ու ավելի մասշտաբային բնույթ է ստանում:
Ահա, այս ցավոտ խնդրից հեռու չէ նաեւ մեր անկախ Հայաստանը: Այսօր Հայաստանում շարունակվում է արդիական մնալ հղիության արհեստական ընդհատման խնդիրը: Երբ կինն իմանում է, որ հղի է, պետք է գիտակցի, որ իր կյանքն այլեւս առաջվանը չի լինելու. ինչ էլ որ որոշի` ունենա՞լ երեխային, թե՞ ընդհատել հղիությունը: Խելամիտ կլինի միառժամանակ հաղթահարել շոկն ու հետո միայն որոշում կայացնել: Այնուհետեւ, դիմել բժշկի` վստահ լինելով, որ, իսկապես, մայրանալու ճանապարհին եք, եւ հետո՝ արդյո՞ք Ձեր կյանքին վտանգ չի սպառնա այդ քայլը՝ արհեստական ընդհատումը:
Կարդալ
Հայ առաքելական եկեղեցին չի պատժ,ի այլ կաղոթի
Այլեւս պատռված են ՙԿաթողիկոսը չգիտի ՙՀայր մեր՚-ը՚ տարածված տեսանյութի հեղինակների դիմակները, որոնք փորձում էին խաղալ Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հետ:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների հոգեւոր տեսուչ Հայր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, Ֆլորա Առաքելյանը, որն ապրում է Սանկտ Պետերբուրգում, ֆիլմը հանձնել է փորձաքննության: Ըստ այդ փորձաքննության, որը կատարել է Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիայի եւ դիզայնի մեդիա-կենտրոնի տնօրեն Ն.Մ. Կուրշեւայի կողմից, պարզվել է, որ տեսանյութը մոնտաժված է կոպիտ սխալներով եւ նկատելի է Adobe Premiere Pro CS3 ծրագրի օգնությամբ կատարված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը:
Կարդալ
Հույս, Հավատ, Սեր
՛Բայց արդ, մնում են հավատը, հույսը սերը՝ սրանք երեքը, եւ սրանցից մեծագույնը սերն է՛ (Ա. Կորնթ.12:12)
Իմանալու համար, թե ինչու են հավատքը, հույսը, սերը համագո, պետք է առաջին հերթին իմանալ, թե ի՞նչ են դրանք:
ՀԱՎԱՏՔ նշանակում է անտեսանելի որեւէ բանի մասին կատարյալ համոզում ունենալ: Իսկ առաքելական բացատրությամբ` անտեսանելի բաների մասին Աստծո կողմից տրված պատգամները ընդունելը եւ ըստ դրանց ապրելն է, վստահել Քրիստոսին ու նրա կանչին, վստահել Քրիստոսով մեր հոգիների փրկությանը: Ինչպես ասում է Քրիստոսի առաքյալը. «Մենք բոլորս հավատքով արդարացանք».
Կարդալ
'Մարդ չի մեռնում, մենք ենք մեռցնում մոռացությամբ՛'
Երբեմն սեփական մահն ընդունելն ավելի դյուրին է, քան հարազատ կորցնելը: Որքան էլ փորձենք գիտականորեն, փիլիսոփայորեն բացատրել այն ու սառը դատել, միեւնույնն է` սրտին չես թելադրի: Այս անգամ «Կրոնական» խորագրում կանդրադառնանք այս ցավոտ թեմային, որը անկախ սոցիալական դիրքից, պաշտոնից, ազգությունից ու տարիքից, ի վերջո, բոլորի դուռը բախում է, ինչի մասին շատերս ոչինչ չգիտենք ու հենց այդ չիմացության գաղափարից՝ լինել-չլինելու մտքից, սարսափում ենք:
«Զարուհու» զրուցակիցն է ՏԵՐ ՏԱՃԱՏ ավագ քահանա ԴԱՎԻԹՅԱՆԸ:
Կարդալ
Չանել մի բան, ինչքան էլ այն համարվի ազատության 'վերջին' ճիչ
Դեռեւս խորհրդային տարիներից արմատացած կարծրատիպերի պատճառով, այսօր շատերը չեն կարողանում հաղթահարել հայ քրիստոնյայի եւ հայ եկեղեցականի միջեւ եղած պատնեշը: Մինչդեռ 21-րդ դարի հայ հոգեւորականը, առավել քան երբեք, կարող է դառնալ ե՛ւ ընկեր, ե՛ւ եղբայր, ե՛ւ հայր ու զորակցել, քաջալերել, հարկ եղած դեպքում` պայքարել ու հաղթել: Մերօրյա հոգեւորականի կերպարի, թույլատրելի աշխարհիկ ազատությունների սահմանի ու որոշ կաղապարված պատկերացումների մասին «Զարուհին» զրուցեց ՀԱՅՐ ՀԱԿՈԲ աբեղա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
Կարդալ
'Մենք արյուն ենք տալիս, ով դրա պակասն ունի'
«Զարուհի» ամսագրի նախորդ համարում ներկայացրել էինք ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ Վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ ունեցած մեր հարցազրույցը, որտեղ հայր սուրբը ներկայացրել է մեր երկիր ներթափանցած աղանդավորական շարժումների վտանգն ու չարիքը եւ հիմա ներկայացնում ենք հարցազրույցի շարունակությունն ամբողջությամբ:
-Հայր սուրբ, Եհովայի վկաները պատճառաբանում են՝ ասելով, որ Հիսուսը մկրտվել է Հորդանանում ջրով եւ նրանք շարունակում են այդ ավանդույթը, որի պատճառով եկեղեցում չեն կատարում այդ կարեւորագույն արարողությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
Կարդալ
'Ամեն Աստծո անունից խոսող դեռ հավատացյալ չէ'
Մեր երկիր ներթափանցած եւ անկոչ հյուր դարձած աղանդավորները ակտիվորեն շարունակում են իրենց քայքայիչ գործունեությունը, իսկ մեր համաքաղաքացիներից շատերը, չգիտակցելով այդ քայքայիչ եւ արմատախիլ անող կառույցների իրական դեմքերի ու նպատակների մասին, մոլորված «ոչխարների» նման գնում ընկնում են ծուղակը, որոնց ետ բերելու համար, ըստ փորձագետների, պահանջվում է 5-7 տարի: Ինչո՞վ է պայմանավորված աղանդավորական շարժումների նման աշխուժացումը մեր երկրում, ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ են ուզում մեր երկիրց ու մեր հայրենակիցներից, այս հարցերի մասին մենք զրուցեցինք՝ ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ Վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:
Կարդալ
Իրականություն, թե լեգենդ
Հայորդաց տան բակում գտնվող Սուրբ Կարապետ եկեղեցին դեռեւս անավարտ է, քանի որ այն կառուցվում է միայն մեկ մարդու` Սոնյա Պապյանի ուժերով: Նա շատերին է դիմել, սակայն ֆինանսապես օգնում են միայն երկու որդիները:
Իսկ այս պատմությունն սկսվել է 20 տարի առաջ: Տիկին Սոնյային դեռ երիտասարդ ժամանակ շարունակ հետապնդում, քուն ու դադար չէին տալիս նույնատիպ երազները. անընդհատ տեսնում էր եկեղեցատիպ մի շենք, կողքին` մոմավառություն, մոմի կրակից սեւացած քարեր: Բայց վախենում էր որեւէ մեկին պատմել իր գաղտնիքը. ՙՎեր էի կենում, ասում էի` Աստված իմ, ի՞նչ պիտի անեմ, սա ի՞նչ նշան է: Այդ 30 տարվա մեջ չեմ համարձակվել բարձրաձայն խոսել` մտածելով, որ ինձ գժի տեղ կդնեն: Այն էլ` խորհրդային տարիներին, երբ գաղտնի էի մտնում եկեղեցի` մոմ վառելու՚:
Եվ մենակ էր փորձում գտնել իրեն տանջող հարցի պատասխանը: Սկզբում երազները կապում էր ծննդավայրի հետ, որտեղ բազմաթիվ սրբավայրեր են եղել, չգործող եկեղեցի. ՙԳնում էի այնտեղ, մատաղ էի անում, մոմ էի վառում, որ էլ նման երազ չտեսնեմ, բայց ավելի շատ էի տեսնում՚:
Կարդալ
Խորհուրդ կտամ` եկեղեցի գնան հենց սիրահար զույգերը
Լինելով 1700-ամյա պատմություն ունեցող քրիստոնյա ազգ, դեռեւս շարունակում ենք շատ ու շատ հարցերում լինել սնոտիապաշտ, որի հիմքում ընկած է կրոնից անտեղյակ լինելը, ինչը եւ մեզ հեռացնում է եկեղեցուց: Այս առիթով զրուցեցինք Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ՄԱՇՏՈՑ ՔԱՀԱՆԱ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:
-Տեր Հայր, ասում են, որ գերեզմաններ գնալուց հետո չեն գնում եկեղեցի, իսկ եկեղեցուց հետո` գերեզմաններ: Որքանո՞վ է դա իրական:
- Եկեք դա համարենք ավելորդապաշտություն, որի մեջ կմտնի նաեւ սնոտիապաշտությունը: Ո՞վ է ասել, որ եկեղեցի գնալուց հետո չի կարելի գնալ գերեզմաններ: Հիմա մի քիչ աբսուրդի են հասցրել, մարդիկ նշանվելիս կամ ամուսնանալիս էլ են սկսում քառասունք պահել: Քրիստոս նաեւ եկավ մեզ դրանից ազատելու, որովհետեւ ամբողջ հեթանոսությունն էր հենց դրանով տառապում: Ոչ մի նման բան չկա, ամեն ինչ էլ կարելի է անել, չէ՞ որ մեկս մյուսի ուրախությունը կիսելով` այդ ուրախությունը շատացնում ենք: Նույն կերպ էլ, ինչքան է պակասում սուգը, երբ այն կիսողներ կան, չէ՞ որ ամեն մեկը մի փոքր թեթեւացնում է այն: Եկեղեցում էլ՝ աղոթքը, ինչքան է զորանում աղոթքը, երբ կողքիդ աղոթողներ կան:
Կարդալ
|
|