"Կնոջ ներկայությունը հարգանք պետք է ներշնչի"

446 ընթերցում

HranushԳեղեցիկ մեկամսյակը մոտենում է ավարտին, իսկ ընտրապայքարը դեռեւս շարունակվում է, որտեղ, ինչպես գիտենք, ներգրավված են նաեւ կանայք, իսկ թե ո՞րն է այսօր հայ կնոջ ամենամեծ խնդիրը (քաղաքական, հասարակական) այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

-Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, հայ կնոջ ամենամեծ խնդիրը եղել եւ մնում է իր ընտանիքին գլխավոր հենասյուն լինելը. ընտանիքում խաղաղ, հանգիստ մթնոլորտի ապահովումը, մայրենիի անաղարտ պահպանումը, երեխաների հայեցի դաստիարակությունը: Այդ ամենը ե՛ւ հասարակական, ե՛ւ քաղաքական իմաստ ու նշանակություն ունեն, քանզի հասարակության հիմքը ընտանիքն է, հասարակությունը ընտանիքների հանրագումարն է:

- Ինչո՞վ են տարբեր եւ նման սփյուռքի եւ մեր կանայք:

- Նման են հայ կնոջը բնորոշ յուրահատկություններով` նվիրվածություն ընտանիքին, երեխաներին, ամուսնուն: Ընդհանուր են ազգային հատկանիշներով` պարկեշտություն, հյուրասիրություն, համեստություն, իմաստնություն…

Տարբեր են նաեւ եւ այդ էլ բնական է, իհարկե....: Արտերկրի տարբեր հատվածներում նրանք կրում են իրենց ապրած երկրի հասարակական, քաղաքական կյանքի, մշակույթի կնիքը եւ այդ պայմաններում գերխնդիր ունեն` հայ մնալու, հայրենիքի տեսլականն իրենց հոգիներում պահպանելու, ընտանիքը ուծացումից փրկելու:

- Ձեր կարծիքով, արտագաղթի եւ ներգաղթի հարցում,  ընտանիքում ավելի շատ ով է մեծ դեր խաղում կի՞նը, թե՞ տղամարդը:

- Ընդհանրապես արտագաղթի հարցում տղամարդն է մեծ դեր խաղում, որովհետեւ աշխատանք չունենալը ավելի շատ խոցելի է դարձնում ընտանիքի տղամարդուն եւ նա աշխատանքի անվերջ փնտրտուքում լինելով, ձգտում է այնտեղ, որտեղ կգտնի այն: Անշուշտ կինն էլ նպաստում է նման որոշման կայացմանը:

Ներգաղթի հարցում մեծ դեր է խաղում կինը, իր բնույթով նա ավելի շատ զգայական է, զգացմունքային եւ իր զավակների ապագան հայրենիքում տեսնելու ձգտումը նաեւ հայրենիքի կարոտը նրան ձգում է, հետ բերում:

- Գոյություն ունի կնոջ պատգամավորական ոճ, որոնցից մեկը` Զարուհի Փոստանջյանն է, ով որոշ հացեր լուծելու համար պառկում է գետնի վրա:  Մյուս տեսակը` դա հանդարտեցնողն է, ինչպես Դուք եք եղել ժամանակին, երբ պատգամավոր էիք: Կնոջ պատգամավորական ո՞ր տեսակն է ավելի  նախընտրելի պատգամավոր լինելու համար:

- ՙԿնոջ պատգամավորական տեսակ՚ արտահայտությունը տարօրինակ ձեւակերպում է, իսկ կնոջ ներկայությունը ե°ւ պառլամենտում, ե°ւ կառավարությունում, մասնակցությունը իշխանական ցանկացած թեւում պետք է շրջապատին զսպվածություն, լրջություն եւ հարգանք ներշնչի: Որեւէ մեկին գնահատական չտալով, կուզենայի ասել, որ թե° պառլամենտում, թե° կառավարությունում իմ հավատամքը եղել է եւ կա նվիրումը աշխատանքին, պատասխանատվությունը` ժողովրդի եւ ղեկավարության առջեւ, հավասարակշռված եւ հասարակության կողմից ավանդաբար հայ կնոջը հարիր, հասարակության մեջ բարության ավելացմանը նպաստող պահվածքով:

Ես աշխատում եմ, որտեղ էլ որ լինեմ, իմ վարքով, բարքով, գործելակերպով, վարվելակերպով, ողջ գործունեությամբ նաեւ խոսքի մշակույթով ձգտել հարգանքի արժանանալ եւ, ինչու չէ, օրինակ ծառայել երիտասարդ պաշտոնյաների եւ, մասնավորապես` կին պաշտոնյաների համար:

- Այսօր կանանց դերը նույնպես օրենսդրորեն կարգավորված է, այսինքն` յուրաքանչյուր նախընտրական ցուցակում ամեն վեցերորդը պետք է պարտադիր կին լինի: Արդյոք արհեստական որեւէ բան չե՞ք տեսնում այստեղ, քանի որ որոշ ցուցակներում  անծանոթ կանանց անունների ենք հանդիպում:

- Տեսնում եմ եւ կարծում եմ, որ դա լավ օրից չի արված: Այն կանանց հասարակական- քաղաքական ակտիվությունը բարձրացնելու նպատակով է կատարվում եւ շատ կուզենայի, որ պառլամենտ նոր եկողները այնքան պրոֆեսիոնալ դառնան, այնքան ակտիվություն ցուցաբերեն, որ ճամփա հարթեն հետագայում կանանց համար եւ տա Աստված նման քաղաքականապես հասուն կանանց թիվը այնքան շատանա, որ հետագայում կարիք չզգացվի քվոտավորման:

- ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդ եւ իններորդ  համարներում գտնվող անձինք հայտարարություններ են կատարում, որ կոալիցիան ձեւական է: Ի՞նչ կարող է սա  նշանակել եւ արդյոք կարող է կոալիցիան ձեւական լինել:

- Ցավում եմ, որ քաղաքականության մեջ փորձված մարդիկ են նման հայտարարություն անում: Կոալիցիա հենց նշանակում է, որ երկու եւ ավելի կուսակցություններ ընտրություններից հետո համաձայնության են գալիս, իրենց ծրագրային դրույթները մոտեցնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների շուրջ եւ պարտավորվում են որոշակի ժամանակահատվածում այն իրականացնել:

Ծրագրից ելնելով ստանում են համապատասխան պորտֆելներ, դառնում են կառավարման այս կամ այն ոլորտի պատասխանատուներ, օգտագործում են պետական բյուջեի միջոցները` բավարարելու հասարակության ակնկալիքները, իրականացնելու ծրագրերը:

Չնայած պետության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առնչությամբ պատասխանատուն կառավարությունն է, սակայն կոալիցիոն յուրաքանչյուր կուսակցություն երկրում պատասխանատվություն է կրում իր կողմից ստանձնած ոլորտի զարգացման համար, հաջողությունների եւ ձախողման համար: Քանի դեռ կոալիցիոն կուսակցությունը դուրս չի եկել կոալիցիայից, վայր չի դրել իր ստանձնած պարտավորությունները, այն ձեւական լինել չի կարող:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություններ
Ավելացնել նորը Որոնել
Մեկնաբանել
Անուն
Էլ. փոստ
 
Թեմա
[b] [i] [u] [url] [quote] [code] [img] 
 
 
:angry::0:confused::cheer:B):evil::silly::dry::lol::kiss::D:pinch:
:(:shock::X:side::):P:unsure::woohoo::huh::whistle:;):s
:!::?::idea::arrow:
 
Խնդրում ենք մուտքագրել նկարի վրա պատկերված ստուգման կոդը։
Русская редакция: www.freedom-ru.net & www.joobb.ru

3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."

Քվեարկություններ

Ո՞վ է ամենաազդեցիկ հայ կին պաշտոնյան:

Աճեմյան Կարինե Խաչիկի - 3.6%
Բիշարյան Հեղինե Վաչեի - 4%
Եսայան Մարգարիտ Հենրիկի - 1.8%
Զոհրաբյան Նաիրա Վահանի - 3.6%
Կարապետյան Նաիրա Արտաշեսի - 2.7%
Հրանուշ Հակոբյան Հրանտի - 11.7%
Հովհաննիսյան Արփինե Աշոտի - 5.8%
Մարաբյան Մարինե Գեւորգի - 0.9%
Մուրադյան Ռուզաննա Կարապետի - 1.3%
Նաղդալյան Հերմինե Միքայելի - 1.3%
Պետրոսյան Շուշան Սամվելի - 4.9%
Պողոսյան Կարինե Համլետի - 0.9%
Հասմիկ Պողոսյան Ստեփանի - 0.9%
Սարգսյան Լյուդմիլա Նարիմանի - 1.8%
Վարդանյան Էլինար Սուրիկի - 13%
Փոստանջյան Զարուհի Համազասպի - 14.8%

Քվեների թիվը՝: 223
Այս քվեարկությունն ավարտված է on: 08 Ապր 2013 - 10:38

Լուրեր

15 Մայիս 2013
tvԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ամենեւին էլ չի համարում, որ արդեն  85 տարեկան է, այլ ընդունում է 65...
0 մեկնաբանություն
14 ընթերցում
15 Մայիս 2013
2013-05-15-10-41-40Ճիշտ է ասված, որ տաղանդաշատ լինելը լավ մարդ լինելու հետ բոլորովին կապ չունի: Իսկ անուն ու համաշխարհային փառք վաստակելը ոչինչ է, եթե քո ապրած կյանքով պիտի...
0 մեկնաբանություն
17 ընթերցում
15 Մայիս 2013
eventՄայիսի 16-ին «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնի շրջանակներում Երևանում համերգով հանդես կգա Ռուսաստանից հրավիրված վիրտուոզ...
0 մեկնաբանություն
12 ընթերցում
15 Մայիս 2013
grakan  Վերջերս Թումանյանի տուն-թանգարանում անցկացվեց գիտաժողով "Անտառը հեքիաթում" թեմայով: Գիտաժողովի կազմակերպիչներից մեկն էր` պետհամալսարանի...
0 մեկնաբանություն
17 ընթերցում
14 Մայիս 2013
horoscopeԽՈՅ- Զգույշ վարվեք գործիքների եւ մեխանիզմների հետ: Ուժերի ներհոսք կունենաք, որը կտեւի մինչեւ հինգշաբթի: Ֆինանսական գործերում կարող եք հաջողություն...
0 մեկնաբանություն
27 ընթերցում
14 Մայիս 2013
socialՄայիսի 11-ին, Աշտարակի Կարմրավոր եկեղեցու հարակից սրճարանում տեղի ունեցավ  Բարդերի հեղինակային երգի երեկոն: Աշտարակի Կարմրավոր եկեղեցու խորհրդավոր...
0 մեկնաբանություն
19 ընթերցում
14 Մայիս 2013
eventՄայիսի 17-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը hայ դասական երաժշտության անսամբլը կներկայացնի խորագրով Կոմիտասյան համերգաշարի առաջիկա` 23-րդ...
0 մեկնաբանություն
16 ընթերցում
14 Մայիս 2013
eventՄայիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կցուցադրվի Ռիտա Շառոյանի "ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ" նախագծի հերթական ֆիլմը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստուհի, Հայաստանի...
0 մեկնաբանություն
19 ընթերցում
14 Մայիս 2013
artsՀյուսիսային պողոտայում մեկնարկեց «Արտ Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որին իր ներկայությամբ պատվել էր ՀՀ Մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ...
0 մեկնաբանություն
203 ընթերցում
14 Մայիս 2013
medicalՍեքսոպաթոլոգիայի միջազգային օրվա կապակցությամբ հայ ընտանիքի սեռական առողջությամ մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի...
0 մեկնաբանություն
18 ընթերցում

Գեղեցկության մրցույթ

VTEM BannersVTEM Banners

Miss Z Օրիորդներ

VTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM BannersVTEM Banners

Miss Z - Փոքրիկ հրաշքներ

Հումոր

- Այդ Դո՞ւք եք, աղավնյա՛կս, այդպես հիասքանչ դաշնամուր նվագում:

- Այո... բայց հասկացեք... ներե՛ք, վաղը ես կարեւոր համերգ ունեմ, ես պատրաստվում եմ...

- Մոցա՞րտ է, այո՞:

- Դե... այո...

- Ես Ձեզ անչափ երախտապարտ եմ:

- Դուք լացում եք երջանկությունի՞ց: Ձեզ այդքան հուզել է դասական երաժշտությո՞ւնը:

- Օ, այո՛: Բացի այդ, զոքանչս է կախվել...


- Ես հարուստ տղամարդու չեմ փնտրում, ես փնտրում եմ այնպիսի տղամարդու, ով կհասկանա իմ հոգին:

- Իսկ եթե ավելի կոնկրե՞տ:

- Ով կարտոֆիլ կկլպեր եւ կլվանար ամանեղենը...

 

Ուրիշինը մեզ պետք չէ, բայց մերը մենք կվերցնենք, ումն էլ որ այն լինի:

 

Գնդակը դեռեւս թռչում էր դեպի դպրոցի տնօրենի պատուհանը, երբ աշակերտներն արդեն պահմտոցի էին խաղում:

 

- Ինչպե՞ս է քեզ հաջողվում տրամադրությունդ չգցել:

- Իսկ ինչո՞ւ տրամադրությունս գցեմ: Առաստաղին գրել եմ ու ամեն օր առավոտյան կարդում եմ. «Այսօր ամեն ինչ վատ է: Վաղը ավելի վատ կլինի»: Նշանակում է` այսօր պետք է ուրախանալ, որ ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կլինի վաղը:

 

- Բժի՛շկ, այս ամիս ես նորից գիրացել եմ,- բողոքում է կինը դիետոլոգ բժշկին,- չնայած ես միշտ ոտքով եմ աշխատանքի գնում:

- Ոտքով աշխատանքի գնալը,- ասում է դիետոլոգ բժիշկը,- քիչ է: Ձեզ ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է հարկավոր: Փորձեք որոշ ժամանակ երթեւեկել երթուղային ավտոբուսով պիկ ժամին:

 

Գիտնականները պարզել են, թե ինչ է ցանկանում կինը: Բայց նա արդեն մտքափոխվել է:

 

70 կիլոգրամ ավել քաշից ազատվելու լավագույն միջոցը ամուսնալուծվելն է:

Պետն ասում է նոր աշխատակցուհուն.

 

- Սկզբի համար ավլեք գրասենյակի հատակը:

- Ի՞նչ... Ես ավարտել եմ պետհամալսարանը կարմիր դիպլոմով:

- Այո՞... Այդ դեպքում տուր ինձ ավելը, եւ ես ցույց կտամ, թե ինչպես է դա արվում:

 

Ամուսինը հեռուստացույց է դիտում եւ բարձրաձայն ասում.

- Մի՛ գնա այնտեղ: Դե՛, մի՛ գնա, հիմա՛ր...

Կինը հարցնում է.

- Ֆուտբո՞լ ես դիտում:

- Ոչ՛, մեր հարսանիքի տեսագրությունը:

 

- Մի քեզ նայիր: Արդեն քանի տարի իմ հաշվին ես ապրում, իմ բնակարանում, ես, քեզնից անգամ լումա չստանալով, քեզ կերակրում եմ, հագցնում, լողացնում, էլ չասած այն մասին, որ քնում եմ քեզ հետ:

- Եվ դու ինձ դեռ համարում ես անհաջողա՞կ:

 

Մենք ավելի շատ սիրում ենք քննարկել այն իրերի թերությունները, որոնք ի վիճակի չենք գնելու:

 

Կինը` շեմքին.

- Դու որտե՞ղ էիր:

- Կինոյում: Եվ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ վարկածը:

 

Միշտ պետք է մարդկանց ասել այն, ինչ նրանց մասին մտածում ես: Ճշմարտությունը սուրբ գործ է, իսկ կապտուկները, միեւնույն է, մի շաբաթվա ընթացքում անցնում են:


Կինն արցունքների միջից ասում է ամուսնուն.

- Ես ամբողջ երեք շաբաթ քեզ համոզում էի, որ ոչինչ պետք չէ նվիրել ծննդյանս օրվա առթիվ, իսկ դու դրա մասին, միեւնույն է, մոռացար:

Книжные коллекции КП

Великие музеи мира
Великие поэты
Великие композиторы. Продолжение
Великие исполнители
Великие композиторы
Великие художники
Российские барды
Кухни народов мира
Золотая коллекция для юношества

Հետադարձ կապ

Հարգարժան ընթերցող, այսուհետ Ձեր հարցերը կարող եք ուղղել "Բժշկի մոտ", "Կրոնական" եւ մնացած բոլոր խորագրերին եւ շուտափույտ ստանալ պատասխան  լավագույն մասնագետներից:

"Զարուհու" էջը Facebook-ում